Ռուբիոյին ուղղված նամակում դեմոկրատ ու հանրապետական 87 օրենսդիրները կարծիք են հայտնել, որ արցախցիների վերադարձը համապատասխանում է միջազգային իրավունքին և տարածաշրջանում արդար ու երկարատև խաղաղության հասնելուն:
Arca վճարային համակարգի խափանումների պատճառով այսօր ժամեր շարունակ առավոտից սահմանափակվել էին քարտով վճարումներն ու անհնար դարձել առցանց փոխանցումները։
Թե ինչ խնդիր է առաջացել համակարգում, ընկերությունից չեն հստակեցնում։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրեց կոմիտեի վերջին զեկույցը:
Ձերբակալվածների պահման վայրի մոտ Սուբոտինին դիմավորողները ռուսների են նկատել, նրանց խոսակցությունից ենթադրելով՝ ուժայիններ են ռուսական 102-րդ ռազմաբազայից:
ՔԿ-ի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց՝ այս պահին հրապարակման այլ մանրամասներ չկան։
Երիտասարդ կնոջ նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն ու բացակայության արգելք։
Դատավոր Արշակ Մաթևոսյանը հայտարարեց, թե որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ Հարությունյանն իր խնամքին երեք անչափահաս երեխա ունի:
Այս շենքերում 180 ընտանիք է ապրում, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ։
Առողջական խնդրի պատճառով Էդգարը երկու անգամ մեկ տարով տարկետում է ստացել՝ բուժման համար:
Զարուհի Փոստանջյանը Հարությունյանի կալանավորման որոշումը բողոքարկել է նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան ու Վերաքննիչ դատարաններում։
Զարուհի Փոստանջյանն էր ավելի վաղ հայտնել, որ փոքրիկը հիվանդացել է, ու պնդել՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երեխայի խնամքն ապահովելու համար պայմաններ չկան:
Տեսանյութը, որում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազգային ժողովի միջանցքում ծխում է, իր Տելեգրամի էջում ԱԺ նախագահն էր երեկ հրապարակել:
Պաշտպանն «Ազատությանն» ասաց, որ որոշումը կայացվել է գործին խոչընդոտելու հիմքով:
Պատգամավորի կալանքի հարցը քննում է դատավոր Արտակ Կարապետյանը:
«Վեոլիա ջրի» Արաբկիրի բաժնի պետը վստահեցրեց, թե ամբարում փականի հետ կապված խնդիր է եղել, լուծել են, ջրամատակարարումն այսօրվանից կանոնավոր կիրականացվի։
Բեռնել ավելին