Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկել են ռազմագերիների հետագա փոխանակումները


Ռուսաստանն ու Ուկրաինան չորեքշաբթի օրը Ստամբուլում տեղի ունեցած կարճատև բանակցությունների ընթացքում քննարկել են ռազմագերիների հետագա փոխանակումները: Հրադադարի պայմանների և առաջնորդների հնարավոր հանդիպման հարցում, սակայն, կողմերը համաձայնության չեն եկել:

«Մենք առաջընթաց ունենք հումանիտար ուղղությամբ, բայց ոչ ռազմական գործողությունների դադարեցման մասով», - բանակցություններից հետո ասել է Ուկրաինայի գլխավոր պատվիրակ Ռուստեմ Ումերովը։

Նրա խոսքով՝ Կիևն առաջարկել է երկու երկրների նախագահների հանդիպում մինչև օգոստոսի վերջ։

Ռուսաստանի գլխավոր պատվիրակ Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ բանակցող կողմերը համաձայնեցրել են փոխանակել նվազագույնը 1200 ռազմագերի յուրաքանչյուր կողմից, իսկ Ռուսաստանը պատրաստ է փոխանցել ևս 3000 ուկրաինացի զինվորի մարմին։

Նա հավելել է, որ Մոսկվան աշխատում է 339 ուկրաինացի երեխաների ցուցակի վրա, որոնց առևանգման մեջ Կիևը մեղադրում է Ռուսաստանին։ Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքը՝ պնդելով, որ պատերազմի ժամանակ ծնողներից բաժանված երեխաներին միայն ապաստարան է տվել։

Ումերովի խոսքով՝ Կիևն առաջարկել է երկու երկրների նախագահների հանդիպում մինչև օգոստոսի վերջ։

Մեդինսկին նշել է, որ առաջնորդների հանդիպման նպատակը պետք է լինի համաձայնագրի ստորագրումը, այլ ոչ թե «ամեն ինչ զրոյից քննարկելը»։

Նա նորից հնչեցրել է Մոսկվայի առաջարկը՝ հրադադարի կարճաժամկետ՝ 24-48 ժամ տևողություն ունեցող փուլերի մասին՝ զոհվածների մարմինները դուրս բերելու համար։ Ուկրաինան, սակայն, ցանկանում է անհապաղ և շատ ավելի երկարատև հրադադար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG