Մատչելիության հղումներ

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է նվազել


«Ադրբեջանում արդյունահանվող Azeri Light տեսակի նավթի գինը շարունակում է նվազել», - հաղորդում են Բաքվում գործող լրատվամիջոցները։

Report.az կայքի՝ փոխանցմամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի մեկ բարելի գինը վերջին 24 ժամերին նվազել է ավելի քան երկու տոկոսով՝ կազմելով 68 դոլար։

Ադրբեջանական նավթի գնի անկումը մեկնարկել է շաբաթներ առաջ։ Հունիսի վերջին Azeri Light-ի մեկ բարելի դիմաց միջազգային շուկաներում 76 դոլար էին առաջարկում։ Ադրբեջանական աղբյուրները չեն բացառում, որ նավթի գնի անկումը կարող է հանգեցնել 2025 թվականի պետբյուջեի եկամուտների նվազման, քանի որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում որպես Ադրբեջանում արդյունահանված նավթի ամենահավանական գին ամրագրված է 70 դոլարը մեկ բարելի դիմաց։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG