Մատչելիության հղումներ

Շինթույլտվություն՝ ապօրինի սեփականաշնորհված հողի վրա


Ինչպե՞ս է Երևանի քաղաքապետարանը թույլ տվել շինություն կառուցել մի հողի վրա, որի սեփականության օրինականության հարցը դեռ իրավապահնները քննում են։

Քաղաքային խնդիրները բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանը տևական ժամանակ է բարձրաձայնում է՝ Նոր Նորքի Գայի պողոտա-Սաֆարյան խաչմերուկի սկզբնամասում, թաղապետարանի հենց դեմ դիմաց անցած տարի նոյեմբերից «Ավանգարդ մոթորս» ընկերությունը շինարարական ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Չախոյանը ավելացնում է՝ թեև շինթույլտվություն կա, սակայն շենքը կառուցվում է դեռ 90-ականներին ապօրինի սեփականաշնորհված հողի վրա։

Զուգահեռ այսօր քաղաքապետարանը ակտիվորեն մաքրում է մայրաքաղաքն ապօրինի շինություններից։ Ակտիվիստ Չախոյանը մի կողմից ողջունում է, մյուս կողմից հարցեր բարձրացնում՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը մի տեղ ապօրինի շինություն քանդում, մյուսում՝ ապօրինի սեփականացված հողի վրա շինթույլտվություն տալիս։

Մանրամասները «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG